23-ամյա տղան մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Տեղ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի նկատմամբ:

«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե

Քննությամբ պարզվել է, որ նա 2020թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել և սեռական հարաբերություններ ունեցել նույն մարզի բնակիչ, անչափահաս 14 տարեկան աղջկա հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամուսնուն «խոպան» գնալուց հետ պահելու համար ստոր քայլի է դիմել. կնոջը կդատեն