ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Աշնանը Եվրոպայում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը կարող է աճել։ Այդ մասին, AFP-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Հոկտեմբեր-նոյեմբերին մենք բարձր մահացություն կտեսնենք»,-կարծում է Կլյուգեն։
Համաշխարհային վիճակագրություն Worldometer կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 29,1 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 928 հազար մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։