ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ երեք ավտոմեքենա բախվել են իրար, մեկ քաղաքացի վրաերթի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, ժամը 21:38-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Ե․, ծնված 1975 թ․), «Mercedes W203» (վարորդ՝ Գոռ Խ․, ծնված 1996 թ․) և «Mercedes W202» մակնիշների ավտոմեքենաները, որից հետո «Mercedes W203» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes W202» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
ԱԻՆ–ից հայտնում են նաև, որ դեպքի վայրում վրաերթի ենթարկված քաղաքացի չի հայտնաբերվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։