Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը

Պեկինի չինական բժշկության համալսարանի գլխավոր բժիշկն ասել է, թե որ դեպքում է խնձորի սննդային արժեքն ավելի բարձր լինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Խնձոր օգտագործելիս պետք է որոշակի կանոնների հետևել։ Sohu չինական պարբերականի փոխանցմամբ՝ նման խորհուրդ է տալիս Պեկինի չինական բժշկության համալսարանի գլխավոր բժիշկ Չժան Չունժունը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Նրա խոսքով՝ ամենաօգտակար տարբերակը խնձորը գոլորշու վրա պատրաստելն է կամ եփելը։ Այդ դեպքում սննդային արժեքն ավելի բարձր է, քան հում պտուղներում։

Միաժամանակ, Չունժունը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ միօրինակ ուտելիքի վրա, հետևել օրգանիզմում տարատեսակ նյութերի հավասարակշռությանը։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում

Չինացի բժիշկը նաև ընդգծում է, որ խնձորը չափազանց օգտակար է։

Այն ամրացնում է առողջությունը, կանխում է քաղցկեղի առաջացումը, կարգավորում է մարսողությունը, նպաստում է արյան մեջ շաքարի և լիպիդների պարունակության նվազեցմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում