Երևան, 13 սեպտեմբերի - Sputnik. Աղջիկներից մեկը, որը երեկույթ էր կազմակերպել հայտնի ռուս երգիչ, դերասան և բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոյի (Տարզան, նրան ավելի հաճախ ճանաչում են կնոջ ՝ ՌԴ վաստակավոր արտիստ, երգչուհի Նատաշա Կորոլյովայի շնորհիվ) հետ, պարզվում է՝ նրանից երեխա է սպասում: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարզանը վատնել է կնոջ ունեցած մեծ գումարն ու թանկարժեք իրերը։
«Քանի դեռ կինը հանգստանում էր հարավում, երկրի գլխավոր մերկապարողը զվարճանում էր երկու երիտասարդ աղջիկների հետ։ Եռյակի կազմակերպած խնջույքից հետո անհետացել են 5 մլն ռուբլի և 3 հազար եվրո արժողությամբ ոսկյա զարդերը»,- հաղորդել Էր Տելեգրամի «112» ալիքը:
Նշվում էր, որ այդ մասին Կորոլյովան իմացել է, երբ վերադարձել է արձակուրդից։ Ավելին՝ նա ճնշում է գործադրել ամուսնուն վրա, և վերջինս խոստովանել է բոլոր մեղքերը. աստղային զույգն արդեն դիմել է իրավապահներին:
Պարզվել է, որ 23-ամյա Անաստասիա Շ.-ն ոչ միայն 5,2 միլիոն ռուբլին է «ցրել» Տարզանից, այլև խանդից գողացել է թանկարժեք իրերը։ Աղջիկը խոստովանել է, որ արդեն խոսել է փաստաբանի հետ։
Ավելի վաղ Տարզանը հայտարարել էր, որ իր մասնագիտությամբ աշխատանք է գտել և լուսանկար հրապարակել։
«Սեռական գործերից գլուխ հանում եմ»,- գրել էր նա լուսանկարին կից, որտեղ ներկայացել էր մաքրուհու կերպարով։