Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի դիտարկմամբ` հանքահումքային արդյունաբերության աճը թույլ տվեց խուսափել ավելի մեծ տնտեսական անկումից, իսկ մշակող արդյունաբերության ոլորտում արդեն տեսնում ենք վերականգնման որոշակի նշույլներ։ Ըստ նրա` համավարակով պայմանավորված սահմանափակումները չեն լինի նույնքան ուժգին, որքան մարտ–ապրիլ ամիսներին էին, դրանք ավելի շատ մարդկային վարքագծում փոփոխություններ անելուն են միտված, ինչը ենթադրում է որոշակի զգուշավորություն, այդուհանդերձ վատագույնն, ըստ տնտեսագետի, արդեն անցյալում է։
«Տարբեր երկրներում համավարակի հետ կապված դիտարկումները ցույց են տալիս, որ խնդիրն անխուսափելիորեն կարգավորվում կամ մեղմվում է այն ժամանակ, երբ բնակչության շրջանում կա կրիտիկական ինչ–որ մի հատված, ովքեր վարակվել են կամ առնչվել վարակի հետ, հետևաբար այդ դեպքում պանդեմիան սկսում է նահանջել, ինչը տեսնում ենք նաև Հայաստանում` ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ նկատվում է համավարակի տարածման ակտիվություն։ Մեր պարագայում համավարակի երկրորդ ալիքի մասին արդեն կարող ենք չխոսել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Քթոյանի կարծիքով` կարող են լինել որոշակի սրացումներ, սակայն նույնպիսի բռնկում, ինչպես գարնան սկզբին էր, չենք ունենա, ինչի շնորհիվ տնտեսությունն աստիճանաբար կվերականգնվի ու կվերադառնա իր նախկին հունին։ Ըստ նրա`շատ բան այնուամենայնիվ մեզանից կախված չէ, օրինակ, խնդրահարույց է այն, թե զբոսաշրջային ոլորտում հոսքերի վերականգնումը երբ տեղի կունենա։
Ինչքան աճ կգրանցի Հայաստանի ՀՆԱ–ն 2020 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսումը
«Թեև կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները որոշակի մեղմում են ենթադրում, սակայն պետք է նկատի ունենանք, որ սա աննախադեպ իրավիճակ է, որը լինում է հարյուր տարին մեկ անգամ, և մենք որոշակի հաջողությամբ իրավիճակը հաղթահարեցինք, ավելին` իրավիճակի վատագույն պիկը հաղթահարեցինք` առանց տնտեսական կայունությունը խաթարելու։ Այո, սոցիալական պրոբլեմներ ի հայտ եկան, բայց դա անխուսափելի է և որևէ կառավարություն ապահովագրված չէ դրանից»,– նշեց տհտեսագետը։
Քթոյանի գնահատմամբ` տնտեսական ակտիվությունը չի կարող նույն կերպ պահպանվել, եթե սպառողներն ու տնտեսվարողները որոշ ժամանակ տնտեսական ակտիվ գործունեություն չեն ծավալում, մինչդեռ մեկ ամսվա ակտիվությունն, օրինակ, ՀՆԱ–ի 1/12-րդ մասն է, հետևաբար 5 տոկոս տնտեսական անկումը կարելի է համարել նվազագույն անխուսափելի գինը, որ պետք է յուրաքանչյուր տնտեսություն վճարի պարտադրված համավարակը հաղթահարելու համար։
Facebook-ը և Google-ը պատրաստ են Հայաստանում հարկ վճարել․ քննարկումները շարունակվում են
Ըստ նրա`մենք, ի տարբերությունը 2008 թվականի ճգնաժամի, առկա ավելի ծանր ճգնաժամը հաղթահարում ենք ավելի թեթև կորուստներով, ուստի 2021 թվականը մեզ համար կլինի այն ձեռքբերումների շարունակությունը, որոնք դրվեցին 2019 թվականին։