Գուրգեն Դաբաղյանը հայրիկ է դարձել. երգիչը լուսանկար է հրապարակել և հայտնել երեխայի սեռը

Սիրված երգիչը երկրպագուներին անակնկալի է բերել։ Շատերն անգամ չգիտեին, որ երգչի կինը բալիկ է լույս աշխարհ բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Երգիչ Գուրգեն Դաբաղյանը հայրիկ է դարձել։ Նա նոր լուսանկար է տեղադրել Instagram–ի իր էջում կնոջ և դստեր հետ ու երկրպագուներին անակնկալի բերել։

Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը

Բանն այն է, որ երգիչը բավականին փակ է պահում իր անձնական կյանքը և շատերի համար անակնկալ էր, որ Դաբաղյանի կինը հղի է։

«15.07.2020 Շուշաննա Գուրգենի Դաբաղյան։ Հրաշքս, հրեշտակս, հեքիաթս»,–լուսանկարին կից գրել է երջանիկ հայրիկը։

Երգչի երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և փոքրիկին առողջություն ու խաղաղ մանկություն մաղթել։
Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է. որտեղ են իրենց մեղրամիսն անցկացնելու նորապսակները
«Սիրուն ընտանիք, շնորհավորում եմ»,«երջանիկ ու անհոգ մանկություն ձեր հրաշքին», «ինչ լավն եք, շնորհավոր»,–գրել են նրանք։
Հիշեցնենք, որ Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է 2019 թվականի հուլիսի 29–ին։ Նրա ընտրյալը ռուսաստանաբնակ 19-ամյա Իննան է։ Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հարսանիքից հետո նորապսակները մեկնեցին Բալի` մեղրամիսն այնտեղ անցկացնելու:

«Տղես դարձավ 2 ամսական». Միհրան Ծառուկյանը հրապարակել է որդու լուսանկարը

Նշենք, որ Դաբաղյանի կարիերայի բարձունքը հենց 2000-ական թվականներին էր: Նա ժողովրդական երգերի հայտնի և սիրված կատարող է և մենահամերգներով հանդես է եկել աշխարհի բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնք կա: