Ամեն ինչ լավ է լինելու․ զինվորների հուզիչ տեսաուղերձը ծնողներին

ՊԲ զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:
Sputnik

Արցախի պաշտպանության բանակի զինվորներն ուղերձ են հղել հայրենակիցներին, հատկապես այն ընտանիքներին, որոնց զավակներն այս պահին պարտադիր ժամկետային զինծառայություն են անցնում։

Արդեն կարելի՞ է տեսակցել զինվորներին. ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել

«Այստեղ մենք կատարում ենք անչափ բարդ ու պատասխանատու առաքելություն, պաշտպանում ենք մեր հայրենիքն ու ձեր խաղաղ առավոտները։ Մենք պետք է վստահ լինենք, որ ոչ մի դավադիր ուժ չի խանգարի մեր խնդրի կատարմանը»,- ասում են զինվորներն ու բացատրում, որ նման դավադիր ուժ կարող է հենց համավարակը դառնալ, եթե այն ներթափանցի Զինված ուժեր։

«Խնդրում են՝ լինել ըմբռնող ու համբերատար, ամեն ինչ լավ է լինելու»,- ասում են լուսավոր աչքերով սահմանին ամուր կանգնած մեր տղաները։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ՊԲ զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Զինվորներին տեսակցել չի կարելի. իսկ պայմանագրայինների համար ի՞նչ սահմանափակումներ կան