Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը

«Հյուսիսային հոսք - 2»–ը Բալթյան ծովով նոր գազատարի կառուցման Ռուսաստանի և Եվրոպայի համատեղ նախագիծն։ Դրա նախատեսվող հզորությունը տարեկան 55 մլրդ խմ է։
Sputnik

Գերմանիայում դատապարտել են իբրև թե Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք - 2» գազատարի շինարարությունը կասեցնելու կոչերը։ Բունդեսթագի տնտեսության և էներգետիկայի հարցերով կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստի կարծիքով` սխալ կլինի սառեցնել մի նախագիծ, որը կոչված է ապահովել Եվրոպայի գազամատակարարման անվտանգությունը։

«Իսկ դա հաստատ Գերմանիայի և Եվրոպայի շահերից չի բխում», – RT Deutsch–ին տված հարցազրույցում նշել է գերմանացի քաղաքական գործիչը։ Նավալնուն հիվանդանոց են տեղափոխել Օմսկում օգոստոսի 20-ին, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում։ Ավելի ուշ նրան տեղափոխել են Գերմանիա։  Արդեն այնտեղ գերմանացի բժիշկները հայտարարել էին, իբրև թե ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութով, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։

«Նովիչոկը» կլուծի՞ «Հյուսիսային հոսք-2»–ի ճակատագիրը

«Հյուսիսային հոսք - 2»-ը Բալթյան ծովով Ռուսաստանից դեպի Եվրոպա նոր գազատարի շինարարության նախագիծն է։ Դրա նախատեսվող հզորությունը տարեկան 55 մլրդ խմ է։ ԱՄՆ–ն, Լեհաստանն ու Բալթյան երկրները երկար ժամանակ է հանդես են գալիս «Հյուսիսային հոսք - 2»–ի դեմ` պնդելով, որ այն իբրև սպառնում է իրենց ազգային շահերին և անվտանգությանը։  Մոսկվայում այդ անհիմն մեղադրանքները հերքում են։

Բունդեսթագում դատապարտել են Ալեքսեյ Նավալնու հետ  կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք - 2» շինարարությունը կասեցնելու կոչերը  

Գերմանացի քաղաքական գործիչների կարծիքով`  նման որոշումը սխալ կլիներ, քանի որ նախագծի սառեցումը միայն կվնասի Գերմանիայի և Եվրոպայի շահերին։

 «Դա սխալ է։ Քանի որ «Հյուսիսային հոսք - 2»–ը Պուտինի նախագիծը չէ, այլ նախագիծ, որին մասնակցում են մի շարք եվրոպական ընկերություններ և որը կոչված է ապահովել Եվրոպայի գազամատակարարման անվտանգությունը։ Այս նախագիծը հիմա հարցականի տակ դնել նշանակում է հարվածել ինքներս մեզ միայն այն պատճառով, որ Ռուսաստանում նման պատմություն է տեղի ունեցել։ Իսկ դա հաստատ չի բխում Գերմանիայի և Եվրոպայի շահերից»,–ասել է Բունդեսթագի տնտեսության և էներգետիկայի հարցերով կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը։

«Հյուսիսային հոսք - 2»–ը Բալթյան ծովով նոր գազատարի կառուցման Ռուսաստանի և Եվրոպայի համատեղ նախագիծն։ Դրա նախատեսվող հզորությունը տարեկան 55 մլրդ խմ է։ 

Դրա հաշվին Եվրոպան կստան էժան գազ, մատակարարումների հուսալիություն, գազի դեֆիցիտի լուծում, CО2 արտանետումների կրճատման հնարավորություն։

Ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի. Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ուժերը

Այս առավելությունը Եվրոպայում գիտակցում են, սակայն կան երկրներ, որոնք դեմ են հանդես գալիս նախագծին` ԱՄՆ–ն, Լեհաստանն ու Բալթյան երկրները։

Նրանք պնդում են, որ նախագիծն իբրև վնասում է իրենց ազգային շահերին և անվտանգությանը։ Այսպես, 2018 թվականին Լեհաստանը փորձել է Գերմանիային համոզել սառեցնել գազատարի շինարարությունը Սկրիպալների պատճառով։

Փորձեր են եղել նաև նախագծի իրականացումը կապել Սիրիայում և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի հետ։

Սակայն Գերմանիան և Եվրոպան անկոտրում էին։ ԱՄՆ–ին չեն օգնում նաև «Հյուսիսային հոսք - 2»–ի նկատմամբ անվերջ կիրառվող պատժամիջոցները։

Անկախ սահմանափակումներից, նախագծի 90%–ից ավելին ավարտվել է, և քչերն են կասկածում, որ գազատարի շինարարությունն ավարտին կհասցվի։