Ի՞նչ է մարքեթինգային ձագարը

Անհրաժեշտ է, որ ընկերությունը տիրապետի ձագարի թողունակության ու ժամանակի կառավարման բոլոր տեխնիկաներին ու ալգորիթմներին։
Sputnik

Մարքեթինգային ձագարն այն ճանապարհն է, որով անցնում է բրենդով պարզապես հետաքրքրված  հաճախորդը, մինչև դառնում է առաջարկվող պրուդուկտի կամ ծառայության գնման համար որակավորված պոտենցիալ գնորդ։

Բիզնեսը շոկի մեջ է. անհրաժեշտ է ստեղծել նոր մոդելներ

Մարքեթինգային ձագարի ամեն փուլից դեպի մյուս փուլեր հաճախորդին գրագետ ու սահուն անցկացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը տիրապետի ձագարի թողունակության ու ժամանակի կառավարման բոլոր տեխնիկաներին ու ալգորիթմներին։

Մարքեթինգային ձագարը հնարավորություն է տալիս բիզնեսներին ավելի արդյունավետ կառավարել գնման որոշումների կայացման ալգորիթմը և ավելացնել ընկերության շահույթը։

Որոնք են գնորդների վարքագծային հիմնական փոփոխությունները ռեցեսիայի պայմաններում