«Կինոն՝ բեմի վրա»․ ինչպես են կինոսերներն օգնելու «Մոսկվա» կինոթատրոնին

Հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր նախագիծ է սկսում։ Կենտրոնի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ  համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո։ Այն տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:

«Պետությունը շատ է գնահատում ձեր աշխատանքը». առաջին աստիճանի շքանշան` Լևոն Աթոյանցին

«Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնից խոստանում են ծիծաղով և երաժշտությամբ լի էջերի նորովի բացահայտում։ Ի դեպ, տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին: Ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 27-ը՝ շաբաթ և կիրակի օրերին։

Քաջ ու անշահախնդիր․ Բուլղարիայում Նժդեհի մասին ֆիլմ են նկարել