Ամառը դեռ չի հեռանում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Սեպտեմբեր — Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն`օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Ամառը դեռ չի հեռանում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, սեպտեմբերի 12-16-ը կլինի առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կհասնի +35–ի, երեկոյան ժամերին փոքր–ինչ կնվազի` հասնելով 29–31 աստիճանի։ 

Անցում արտակարգ դրությունից կարանտինի. ինչպես անցավ կես տարին ու ինչ կտա առաջիկա 4 ամիսը