11 տարի հետախուզվողը ժամանել էր հատուկ չվերթով. նրան «Զվարթնոցից» բերման ենթարկեցին

62-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանից հայաստանյան իրավապահները բերման ենթարկեցին 11 տարի շարունակ հետախուզման մեջ գտնվող անձին։ Տեղեկությունը հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 23.30-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 62-ամյա Սամվել Պ.-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը հետախուզվում էր 2009 թ. հոկտեմբերի 23-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։