Թուրքիայում փաստաբանների զանգվածային ձերբակալություններ են ընթանում

Թուրքիայի 7 նահանգներում ընդդիմադիր քարոզչի հետ կապերի մեջ կասկածվող քաղաքացիների ձերբակալման հատուկ գործողություններ են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Անկարայի դատախազությունը փաստաբանական գործով զբաղվող և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող 60 քաղաքացիների ձերբակալման հրաման է տվել, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Վանի քրդերը Թուրքիայի իշխանությունից պահանջում են վերականգնել 4-րդ դարի հայկական մենաստանը

Նշվում է, որ կասկածյալների ձերբակալության հատուկ գործողություններ են ընթանում երկրի յոթ գավառներում։

Թուրքական իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016թ․-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Խռովությունից հետո երկրում ձերբակալվել են ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ պաշտոնազրկվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, այժմ գտնվում է ԱՄՆ-ում։ Նա դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր հասցեին հնչող մեղադրանքները։

Թուրք գեներալ է մահացել սիրիական Իդլիբում