Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Զարիֆի հետ. ի՞նչ են քննարկել

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Եգիպտոս

«Զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ հուլիսի 14-ին էր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Թեհրանը հերքում է. ռուսական զենքը Իրանի տարածքով Հայաստան չի մատակարարվել

Իսկ սեպտեմբերի 10–ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: