ԵԱՏՄ տարածքում մեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են

Ժամանակավոր ավտոմեքենա կամ այլ տեխնիկա ներկրած քաղաքացիները մինչև հաջորդ տարվա մարտի 31-ն ազատված են դրանք ԵԱՏՄ–ից դուրս բերելու պարտավորությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկարաձգել է ԵԱՏՄ մաքսային տարածքում ֆիզիկական անձանց ավտոմեքենաների ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է ԵԱՏՀ խորհրդի կողմից, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը

Նշվում է, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Բելառուսը։

«Այդպիսով, ավտոմեքենա կամ այլ տեխնիկա ներկրած քաղաքացիները մինչև 2021թ.–ի մարտի 31-ն ազատված են դրանք ԵԱՏՄ–ից դուրս բերելու պարտավորությունից և, հետևաբար, չեն ընկնի վարչական միջոցների և մաքսային վճարների տակ», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԵԱՏՀ խորհուրդը որոշում է կայացրել նաև մինչև 2021 թվականի մարտի 31-ը դադարեցնել 18-ամսյա ժամկետի ընթացքը, երբ ԵԱՏՄ մշտական բնակության տեղափոխված անձանց, փախստականների, հարկադիր վերաբնակվածների կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիները կարող են անձնական գույքն արտոնյալ պայմաններով, առանց հարկման ներմուծել ԵԱՏՄ մաքսային տարածք։

ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար

Որոշումը գործում է այն դեպքերի համար, որոնք եղել են կամ կլինեն 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը։

Տվյալ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները չեն կարող իրացնել իրենց իրավունքները և կատարել պարտավորությունները ԵԱՏՄ–ում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումների պատճառով։

ԵԱՏՀ–ն բոլոր պատնեշների միաժամանակյա չեղարկում է առաջարկել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին