«Ղարաբաղը հեռու է, Գլենդելը՝ ոչ այնքան». Ինչ է գրում Dailynews-ը ժենգյալով հացի մասին

Հոդվածի հեղինակը կարծում է, որ ժենգյալով հացի բոլոր բաղադրիչները գուշակելը մի ամբողջ մոգական հնարք է։ Նա առաջարկում է չկենտրոնանալ մոգության վրա, այլ պարզապես վայելել հայկական բլիթի հրաշալի համը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Արդյո՞ք հնարավոր է մի հատիկ կերակրատեսակի շուրջ մի ամբողջ ռեստորան կառուցել։ Բրոդվեի վրա գտնվող «Ժենգյալով հաց» ռեստորան այցելելուց առաջ Dailynews-ի թղթակից, ռեստորանային քննադատ Մերիլ Շինդլերը մտածում էր, որ հնարավոր չէ։ Սակայն հայկական բլիթը ստիպել են նրան փոխել կարծիքը։

«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ

«Ես հիացած էի, երբ Գլենդելում հանդիպեցի այդ հաճելի սրճարանը, որը կոչվում է կերակրատեսակի անունով, որի պատրաստման մեջ մասնագիտացած է։ Դա «Zhengyalov Hatz»-ն է։ Ճաշատեսակն իրենից բլիթ է ներկայացնում, որը գուցե ձեզ անծանոթ է, բայց ես պատրաստ եմ պնդել, որ անմոռանալի բան է»,-գրում է Շինդլերը։

Ռեստորանային քննադատը խորհուրդ է տալիս «Zhengyalov Hatz» այցելելիս անպայման պատվիրել համանուն կերակրատեսակը։

Ժենգյալով հացը նա նկարագրում է որպես հայկական լցոնված բլիթ և պատմում է, որ այն ծագումով Լեռնային Ղարաբաղից է։ Ընդ որում, Շինդլերն ավելացնում է, որ որքան էլ դժվար է արտաբերել ուտելիքի անունը, այն գոնե ընդամենը երկու բառից է բաղկացած, ի տարբերություն հենց բլիթի, որի բաղադրիչները շատ ավելի շատ են։

Արցախի ժենգյալով հացը գլխապտույտ է առաջացրել ամերիկացի բլոգերի մոտ. տեսանյութ

«Ռեստորանի պաստառների վրա նշված է, որ դրա մեջ 15 տեսակի խոտ կա։ Համացանցի որոշ բաղադրատոմեսրում նշվում են կանաչու այնպիսի տեսակներ, ինչպիսին են համեմը, անանուխը և սպանախը։ Այլ դեպքերում՝ մաղադանոս, պրասասոխ, կանաչ սոխ։ NY Times»-ն առաջարկում է բազուկի տերևներ, նեխուր, սամիթ, բողկի տերևներ և թրթնջուկ։ Նրանք բոլորը ճիշտ են, բայց միայն մասամբ»,-նշում է հոդվածի հեղինակը։

«Նյու Յորք Թայմսն» անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին

Նա նշում է, որ շատ բլիթներ է կերել, բայց նրա համի զգայարանները այդպես էլ չեն կարողացել որոշել դրա բոլոր բաղադրիչները։ Բայց ինչ էլ լինի դրա մեջ, կերակրատեսակը հոյակապ համ ունի։

Ընդ որում, այն մատուցվում է հարմարավետ ժամանակակից ռեստորանում՝ բաց ներքին բակով և սիրալիր անձնակազմով, որոնք, համբերատար կերպով բացատրում են այցելուներին, որ ժենգյալով հացը հենց դա է, որ կա։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ դա զարմացնում է նրանց, ովքեր սովորել են ճաշել տեղի հայկական ռեստորաններում՝ սոուսների, աղցանների և խորովածների ընդարձակ ճաշացանկով։

Մերիլ Շինդլերը եզրակացնում է, որ զանազան խոտերով լցոնված հայկական բլիթը հոյակապ հյուրասիրություն է 6,99 դոլարի դիմաց, ընդ որում՝ զարմանալիորեն կշտացնող։

Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին

Նա խոստովանում է, որ դժվար թե երբևէ կարողանա այդ ուտելիքի անունը ճիշտ արտաբերել, սակայն դա իրեն չի խանգարում վայելել ամեն կտորը և պատվիրել հաջորդը։  «Ղարաբաղը հեռու է, Գլենդելը՝ ոչ այնքան»։