Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ. Մակրոնը քննադատել է Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը Արևելյան Միջերկրածովում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան Արևելյան Միջերկրական ծովում այլևս գործընկեր չէ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Այաչոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Եվրոպայի ձայնն Անկարայի նկատմամբ պետք է լինի «միասնական և ավելի հստակ»։

«Պարզ է, որ Թուրքիան այս տարածաշրջանում այլևս գործընկեր չէ», – ասել է Մակրոնը։

Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում

Ինչպես նշել է ֆրանսիացի առաջնորդը, «Թուրքիան` Հունաստանի օրինական իրավունքները մերժող համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ»։ Նրա խոսքով` Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման թուրքական մեթոդները անընդունելի են։ Մակրոնը հավելել է, որ Թուրքիան ավելացնում է խոշոր պետությանն անհարիր սադրանքների թիվը։

«Մեր կարմիր գծերը հստակ են. հարգանք ԵՄ բոլոր անդամ–երկրների ինքնիշխանության նկատմամբ, հարգանք  միջազգային իրավունքի նկատմամբ, միակողմանի գործողությունների դատապարտում: Մեր ցանկությունն է խուսափել ցանկացած սրացումից: Սակայն դա չի նշանակում պասիվություն դրսևորել... Նպատակը համաձայնագիրն է: Թուրքիան այսօր պետք է հստակեցնի իր մտադրությունները», – ասել է Մակրոնը:

Այսօր երեկոյան Կորսիկայում ֆրանսիական կողմը` Արևելյան Միջերկրածովում ստեղծված լարվածության համատեքստում Եվրոպայի հարավի երկրների`  Պորտուգալիայի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Հունաստանի մասնակցությամբ գագաթաժողով կանցկացնի։

Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան

Վերջին շաբաթների ընթացքում կտրուկ սրվել են հարաբերությունները Աթենքի և Անկարայի միջև։ Թուրքական Oruç Reis նավը սեյսմիկ ուսումնասիրություններ է սկսել Արևելյան Միջերկրական ծովում, այն շրջանում, որը Հունաստանը սեփական բացառիկ տնտեսական գոտի է համարում։

Հունաստանի Զինված ուժերը մարտական պատրաստության բարձր  աստիճանի են բերվել։  Թուրքիան ուսումնասիրում է նաև այն շրջանները, որոնք Կիպրոսն է համարում սեփական բացառիկ տնտեսական գոտի։

ՀՀ–ն վերահաստատում է իր աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին. ԱԳՆ

Հունաստանն ու Թուրքիան, հաշվի չառնելով մյուս կողմի շահերը, մեղադրում են միմյանց ծովային գոտիների սահմանազատման մասին անօրինական համաձայնագրեր ստորագրելու մեջ։