Նուբարաշենի աղբավայրը հրդեհի ճիրաններում է հայտնվել. տեսանյութ

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի քաղաքապետարանի երկու ջրատար։
Sputnik

Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոշոր հրդեհ Հունաստանում․ հայտարարվել է արտակարգ դրություն․ տեսանյութ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանի երկու ջրատար։

Հրետակոծություն, սողանք, հրդեհ, «Յարխուշտա»... հուլիսյան իրադարձությունների խոսուն կադրեր