Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը Facebook–ի իրենց պաշտոնական էջում հայտնել է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 21–ի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե։

Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ հայկական եռագույնով են լուսավորվում նաև Թբիլիսիի հեռուստաաշտարակը, Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակը, ինչպես նաև Լիտվայի կենտրոնական կամուրջները։