Կառուցենք Հայաստանը նորովի. վերանորոգվում է երբևէ ասֆալտ չտեսած Մակարավանքի ճանապարհը

Հայաստանում ինտենսիվ ճանապարհաշինությունը շարունակվում է։ Վարչապետը տեղեկություններ է հրապարակել Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների մասին։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների մասին: 

Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Նշվում է, որ Բերքաբեր համայնքում հիմնանորոգվում է Մ-16-Բերքաբեր 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: նախագծի արժեքը կազմում է մոտ 330 մլն դրամ: Վերջին անգամ ճանապարհը վերանորոգվել է Խորհրդային Միության տարիներին։

Բացի այդ, Մակարավանքում հիմնանորոգվում է հանրապետական նշանակության ճանապարհի երեք կիլոմետրանոց հատվածը, որը տանում է դեպի հինավուրց վանք։ Այդ նպատակով կծախսվի ընդհանուր առմամբ շուրջ 234 մլն դրամ։ Այդ ճանապարհը երբեք չի ասֆալտապատվել։

Իսկ Բերդավան համայնքում 2,1 կմ երկարությամբ հիմնանորոգվում են միջհամայնքային փողոցները։ Այդ նպատակով կծախսվի շուրջ 249 մլն դրամ։ Վերջին անգամ Բերդավանի փողոցները վերանորոգվել են մոտ 35 տարի առաջ։

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. վերջին անգամ այն նորոգվել է 40 տարի առաջ

Նշենք, որ կառավարության ղեկավարը «Կառուցենք Հայաստանը նորովի» հեշթեգով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։ 2019 թվականին հանրապետությունում վերանորոգվել և կառուցվել է մոտ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել 502 կմ։

Սյունիքը վերակառուցվում է. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել