ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը դատական հայց է ներկայացրել 2 հայկական լրատվամիջոցի դեմ

Հայցերն առնչվում են ԵԱՏՀ նախարար Վարդանյանի գործարար համբավի պաշտպանությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը երկու հայց է ներկայացրել ԶԼՄ-ներին: Տեղեկությունը հայտնում են Գեղամ Վարդանյանի գրասենյակից։

ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը պատրաստվում է դատի տալ Pastinfo-ին․ մանրամասներ

ԵԱՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանի փաստաբանը՝ Գևորգ Գյոզալյանը, որը «TK & Partners» CJSC փաստաբանական ընկերության գործընկերն է, նշել է, որ հայցերն առնչվում են Վարդանյանի գործարար համբավի պաշտպանությանը:

«Տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացված և գրացված են երկու հայց «Փաստինֆոյի» և «Երկիրի» դեմ՝ նախարարի և նրա գործունեության մասին փաստերի հերքման պահանջով: ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը զրպարտություն է և վնաս է պատճառում իմ հաճախորդին»,–նշել է Գյոզալյանը:

Ավելի վաղ Pastinfo.am կայքը գրել էր․ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»։

ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը

Ըստ կայքի՝ Հայաստանի ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։

ԵԱՏՀ-ում Հայաստանը ներկայացնում են նախարարներ Արտակ Քամալյանը (արդյունաբերության ու ագրոարդյունաբերության համալիրի) ու Գեղամ Վարդանյանը (ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով)։

Նշենք՝ ԵԱՏՀ երկրների միասնական հարկային մաքսային տեղեկատվական համակարգի ստեղծումը շարունակվում է։ Հինգ երկրների մաքսավորները տեղեկություն են փոխանակում մաքսազերծման ու ապրանքների տեղափոխության վերաբերյալ։

Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի

Շուտով նման տեղեկություն կարող են փոխանակել նաև հարկային ծառայությունները։ Դա կպարզեցնի ԱԱՀ ու ակցիզի վճարումը միության մի երկրից մյուսն ապրանք փոխադրելիս։