Գեղարքունիքում դրսից ուղարկած միջոցներով ջրագիծը փոխել են, բյուջեի փողերը` կերել

Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման 2 նոր դեպք է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik.Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն չարաշահումներ է հայտնաբերել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից։

Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ

Նշվում է, որ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը խախտումներ է թույլ տվել 19 552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու ընթացքում (2016-2017 թթ:

Մասնավորապես, Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, համաձայնության գալով «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց հետ, թաքցրել է, որ 2015-ին ջրագծի երկաթյա խողովակաշարի 875 գծամետրը փոխվել է ՌԴ-ում բնակվող վերինգետաշենցիների միջոցներով։

ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը

Նա գյուղատնտեսության նախարարության հայտարարած ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակել է 2325 գծամետր խողովակաշարի փոխարինման աշխատանքների դիմաց պետության և համայնքային բյուջեներից նշված ընկերություններին հատկացված 56 մլն դրամը։ Իսկ ահա պաշտոնական փասատաթղթերում ներկայացրել է` իբրև թե այդ աշխատանքները կատարվել են վերոհիշյալ ծրագրի շրջանակներում։

«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

Բացի այդ, ԱԱԾ-ում նախապատրաստված այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենը 2006-2020 թթ. 8 անձանց հրամանագրել է դպրոցի տարբեր հաստիքներում։

Հիշյալ աշխատակիցները չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ տնօրենը հափշտակել է վերջիններիս անվամբ պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37 մլն դրամը։

Նա 2008-2019 թթ. ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ-ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները և սահմանված կարգով չի հեռացրել դպրոցից:

Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել

Ավելին՝ ուսուցչական անձնակազմին հրահանգել է անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել և վերջիններիս տրամադրել է հիմնական կամ միջնակարգ կրթության մասին ավարտական կեղծ վկայականներ։