Հայտնի Keeping Up with the Kardashians իրապատում շոուն այլևս չի նկարահանվի

Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ հեռուստաշոուի վերջին եթերաշրջանը հեռարձակվելու է 2021 թվականին սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին պատմող  Keeping Up with the Kardashians իրապատում շոուն այլևս չի նկարահանվի։ Հեռուստաշոուն, որը մեծ ճանաչում բերեց Քարդաշյան ընտանիքին, 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին։ Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է Քիմ Քարդաշյանը։

Քարդաշյանի խոսքով՝ իրենց ընտանիքի համար նման որոշում կայացնելն անչափ դժվար է եղել։

«Մեր վերջին եթերաշրջանը հեռարձակվելու է հաջորդ տարվա սկզբին։Ես այնքան շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին վերջին 14 տարիների ընթացքում։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես հավերժ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,–գրել է Քիմը։

«Շատ ավելի թույն տեսք». ռուս բորտուղեկցորդուհին «ձեռնոց է նետել» Քիմ Քարդաշյանին

Հիշեցնենք, որ Keeping Up with the Kardashians իրապատում շոուի պրեմիերան կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։Այն մշտապես եղել է սկանդալային և սենսացիոն, որով էլ գրավել է միլիոնավոր հեռուստադիտողներին։