ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մորաքրոջ որդին՝ Սերգեյ Մինասյանը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Սերգեյ Մինասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։
Հիշեցնենք՝ հունիսի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը` օրինականացնելով 1 միլիոն դոլարը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչպե՞ս կարող էի Քոչարյանի հետ պայմանավորվել, որ սահմանադրական կարգը տապալենք․ Խաչատուրով
Արմեն Գևորգյանին մեղադրվում է 2008 թվականի մարտի մեկին սահմանադրական կարգը տապալելու համար: Գևորգյանը 2008 թվականի գարնանը զբաղեցնում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։