Մահացել է նաև Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի 28–ամյա մայրը

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապը փայտով հարվածել էր 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում 57-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված և մահացած տղայի մայրը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը։

Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվողը հոգեկան խնդիրներ ունի. փորձաքննություն կարվի

Նրա խոսքով`Անուշ Բադալյանը (ծնված 1992 թվականին) մահացել է Սևանի հոգեկան առողջության կենտրոնում։ Մահվան պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Ավելի վաղ կնոջ սկեսուրը ՝ Էմմա Հակոբջանյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել էր, որ հարսի մոտ լուրջ հոգեկան խանգարումներ կան։ Բացի այդ, կինը տառապում էր էպիլեպսիայով և երեխաների հոսպիտալացման պահին նույնպես հիվանդանոցում էր:

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը` 6-ամյա տղան, մահացել է։

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է

Բացի այդ, օգոստոսի 19-ին նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման էր ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք էր առաջադրվել։

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 57-ամյա պապը կալանավայրից հիվանդանոց էր տեղափոխվել թունավորմամբ։ Նա մկնդեղ էր օգտագործել։

Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ