Գեղարքունիքում կին վարորդը March–ով ձորն է ընկել. ինքն ու 7–ամյա ուղևորը հիվանդանոցում են

Վթարը տեղի է ունեցել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5-րդ կիլոմետրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երեկ` սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կան տուժածներ, որոնցից մեկը 7 տարեկան երեխա է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ

Ըստ կայքի` ժամը 16։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Շողիկ Հ․-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Շողիկ Հ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 7-ամյա Է․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ինչ տեսք ունի Վրաստանում միկրոավտոբուսի սարսափելի վթարի վայրը․ տեսանյութ