Թուրքիայի արտգործնախարարը ռուսերեն է խոսել

Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսերենն այնքան լավ է սովորել, որ կկարողանա կատակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանկարծ սկսել է ռուսերեն խոսել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Անկարայում մամուլի ասուլիսին ելույթ ունենալիս, թուրք նախարարը ռուսերենով շնորհակալություն է հայտնել Կոնգոյից ժամանած իր գործընկեր Ժան–Կլոդ Գակոսսոյին։

«Շատ շնորհակալություն», – ռուսերենով ասել է Չավուշօղլուն իրենց համատեղ մամուլի ասուլիսի ավարտին։

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսերենն այնքան լավ է ուսումնասիրել, որ կկարողանա այդ լեզվով կատակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։

«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին

Թուրքիայում այցով գտնվող Կոնգոյի ԱԳ նախարար Ժան–Կլոդ  Գակոսսոն 1983 թվականին ավարտել  է Լենինգրադի պետական համալսարանի լրագրության բաժինը։ Նա հայրենիքում հիանալի կարիերա է արել` տարբեր տարիների բարձր պաշտոններ զբաղեցնելով։