Երևանի իշխանությունները կտեղադրեն բազմաթիվ կոնտեյներներ, որտեղ քաղաքացիներն առանձին–առանձին կթափեն թուղթ ու ստվարաթուղթ, պլասիկ և ապակի։ Ինչո՞ւ արժե դա անել, անգամ եթե մեր գլխին չկա տեսախցիկ, իսկ մեջքի հետևում` ոստիկան։
Այս հարցին պատասխանում են ««Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ–ի հիմնադիրներ Մխիթար Ավետիսյանը և Իրինա Մկրտչյանը։ Կազմակերպության RecycleIt տեսակավորման ամաններն արդեն երեք տարի է` տեղադրվում են դպրոցներում, հանրային վայրերում, վարչական ու բնակելի շենքերում։ Այստեղ առանձին–առանձին հավաքվում է պլաստիկ, թուղթ, ապակի և մետաղ։
Ուշագրավ է, որ դպրոցականները չեն փչացնում ամանները և հասուն մարդու գիտակցությամբ աղբը ճիշտ տեղերն են նետում։ Արդյունքում` երեք տարվա ընթացքում աղբավայր չի նետվել և վերամշակվել է շուրջ 220 տոննա թափոն։
Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ
Արդեն իսկ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիներն իրենց տանը հավաքում և տեսակավորում են թափոնները, ապա գրում ՀԿ–ին` դրանք հավաքելու համար։
Մաքուր էներգիայի աղբյուր. Հայաստանում հին անվադողերից վառելիք են ստանում. լուսանկարներ