Հայաստանում «ապահովագրված» բանկային ավանդների գումարի շեմը կբարձրացվի մինչև 16 մլն դրամ

ԱԺ պատգամավորները  մտադիր են ավելացնել երաշխիքները ոչ միայն ազգային, այլև արտարժույթով ավանդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ազգային արժույթով ավանդների հատուցումների երաշխավորման գումարը կավելանա 10 մինչև 16 մլն դրամ․ համապատասխան օրինագիծն այսօր քննարկվում է ԱԺ–ում։

Ինչու են մարդիկ ավանդային գումարները հանում բանկերից. Ճզմաչյանը` անկման ցուցանիշների մասին

Օրինագիծը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Մինչև 10 մլն ավանդի հատուցումը երաշխավորող գումարը կաճի մինչև 16 մլն դրամ։ Արժութային ավանդների երաշխավորման չափը կաճի 5 մլն–ից մինչև 7 մլն դրամ։ Մենք համոզված ենք, որ այս փուլում նման ավելացումը ճիշտ է, այդ թվում՝ նաև ներդրողների վստահությունը բարձրացնելու առումով»,– ասաց Մելքումյանը։

Փոփոխությունները պետք է առնչվեն բոլոր գործող ներդրումներին ։ Պատգամավորը մատնանշեց, որ օրինագիծը մշակել են ԿԲ–ի հետ։

Ովքեր ու ինչու են հեղափոխության օրերին գումար հանել բանկերից. ԿԲ–ի մեկնաբանությունը

Ըստ նրա` հիմա երաշխիքի տակ են ընկնում ամբողջ գումարի մոտ 41%–ը և ավանդների մոտ 97%–ը։ Փոփոխությունները թույլ կտան երաշխավորման 44-45-տոկոսանոց (ավանդների ողջ գումարից) մակարդակ ապահովել։

Հանձնաժողովում հավանություն են տվել օրինագծին, այն կքննարկեն Աժ լիագումար նիստում։ Նշենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունները քննարկվում են անցած տարվանից։

Ապահով և երաշխավորված ծերություն. բարեփոխումների 2-րդ փուլ