Դերասան Միխայիլ Եֆրեմովին 8 տարվա ազատազրկման են դատապարտել

Դատարանը Միխայիլ Եֆրեմովի դատավճիռը կայացնելիս հաշվի է առել նրա կողմից մեղքը ճանաչելն ու նրա մասին դրական բնութագրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման, նրան ընդհանուր ռեժիմի գաղութ են ուղարկել։  Դերասանը դատավճիռը լսել է առանց հույզերի` չբարձրացնելով գլուխը։

Դատավորը հաշվի է առել, որ Եֆրեմովը չորս երեխա ունի, այդ թվում անչափահաս ուսանող դուստր, որոնց նա օգնում է։ Նա պետական պարգևներ, նաև խրոնիկ հիվանդություններ ունի։

«Բացի այդ, իր վերջին խոսքում Եֆրեմովը հայտարարել էր, որ ընդունում է իր մեղքը։ Դատարանը գնահատեց դա որպես մեղքի մասնակի ճանաչում և ընդունեց որպես մեղմացուցիչ հանգամանք», – ասել է դատավորը։

Ահա և վճիռը. դերասան Եֆրեմովին մինչև 12 տարվա ազատազրկում է սպասում

Գործի առնչությամբ դերասանի ցուցմունքները դատավորը որպես արժանահավատ չի ընդունել։

Բոլոր հանցանշանները, այդ թվում բազմաթիվ վկաների ցուցմունքներն ու տեսաձայնագրությունը (որտեղ «ամբաստանյալի հետ լիարժեք նմանություն ունեցող» տղամարդը դուրս է գալիս ամենագնացից վարորդի նստատեղի կողմից) կասկած չեն առաջացնում և ակնհայտորեն ապացուցում են, որ պատահարի մեղավորը հենց Եֆրեմովն է։

Դատարանը նաև վթարի զոհ դարձած Սերգեյ Զախարովի ավագ որդու օգտին դերասանից 800 հազար ռուբլի է բռնագանձել։

Տուժածները որոշել են Եֆրեմովի դատավճիռը չբողոքարկել։

Ի սկզբանե դերասանը խոստովանել էր, որ ինքն է մեղավոր, հետո պաշտպանական կողմը փոխել էր մարտավարությունը և որոշել, որ նա առժամանակ չխոսի այդ մասին։ Սակայն սեպտեմբերի 3-ին Եֆրեմովը կրկին դատարանում ասել էր, որ ընդունում է իր մեղքը։

Սա խեղկատակություն է, Եֆրեմովի տեղը բանտն է․ երգչուհի Նարգիզը զայրացել է

Եֆրեմովի նկատմամբ հարուցած քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյեկոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։ «Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց հիվանդանոցում մահացել է։Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։