Առանց հանդիսատեսի. ՀՖՖ–ն ֆուտբոլասերներին ասել է` ինչպես օգնել և ոգևորել ֆուտբոլիստներին

Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու: Այն ուժերը չափելու է Էստոնիայի ընտրանու հետ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Կբարելավենք թիմի խաղն ու արդյունքները. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց` ինչպես

Եվ առաջին անգամ մեր հավաքականը Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: ՀՖՖ Facebook–յան էջն այս առնչությամբ հայտարարություն է տարածել ֆուտբոլասերների համար։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։

Ամեն դեպքում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել Ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր։

«Նորամուտ...». Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Մակեդոնիայի հետ խաղը