ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այս անգամ վարչապետը ներկայացրել է Արմավիրի մարզում ընթացող աշխատանքները։
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2․07 կմ հատվածը։ Ծրագրի արժեքը 983․4 մլն դրամ է: Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ:
Գյուղերում միջավայրը ժամանակակից դարձնելու խնդիր կա. ի՞նչ տարբերակ է առաջարկում Փաշինյանը
Բացի այդ, հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Ս3-11, Հ-15-Նալբանդյան, Նոր Կեսարիա-Մ-5 ճանապարհի 3 հատվածներում, որի արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ: Այստեղ ևս վերջին 30 տարում համալիր շինարարական աշխատանքներ չեն կատարվել:
Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել