ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նոր աշխատանքի է անցել Հայաստանում գործող «Դի-Էս-Էյ» խորհրդատվական խումբ» ընկերությունում՝ որպես խորհրդատու: Տեղեկությունը Անանյանը հայտնել է Facebook-ի իր էջում:
Գրառման համաձայն` նա նոր աշխատանքի է անցել հուլիսի 28-ից:
«Դի-Էս-Էյ» խորհրդատվական խումբ» ՓԲԸ-ն բիզնես խորհրդատվական, ֆինանսական կառավարման, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է, որն աշխատում է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ:
Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Հիշեցնենք՝ հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Անանյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ. մայիսից:
Մինչ այդ` 2016-2018 թթ–ին, Անանյանը եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։