Խաշթառակում թոռներին ծեծելու մեջ մեղադրվողը հոգեկան խնդիրներ ունի. փորձաքննություն կարվի

57-ամյա խաշթառակցի տղամարդը տասնամյակներ առաջ է հաշվառվել որպես հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձ։
Sputnik

խաշԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին ծեծելու դեպքով կալանավորված 57-ամյա տղամարդը` Սամվել Հ.-ն, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց ԲԿ–ի թունաբան Միքայել Գաբրիելյանը։

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է

57-ամյա տղամարդը կալանավայրից հիվանդանոց էր տեղափոխվել թունավորմամբ։ Նա մկնդեղ էր օգտագործել։

«Նրա վիճակը կայուն է, մեզ մոտ անհրաժեշտ բուժումը ստացել է և այսօր արդեն կտեղափոխվի»,–ասաց Գաբրիելյանը։

Սամվել Հ.–ի պաշտպանը` Արթուր Մելիքբեկյանը, ասաց, որ այս ընթացքում տեսակցել է տղամարդուն և կարող է ասել` վիճակը լավ է։

«Սամվելը հոգեկան վատ վիճակում է գտնվում։ Նա դեռ 1972 թվականից է հաշվառված որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ։ Նրա առողջական վիճակի առնչությամբ պետք է փորձաքննություն իրականացվի»,–ասաց Մելիքբեկյանը։

«Խաղաղություն երեխաներին». Խաշթառակում ծեծված 4–ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

Պաշտպանի խոսքով` միայն փորձաքննության արդյունքներից ելնելով էլ կորոշվի Սամվել Հ.–ի ճակատագիրը։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից մեկը` 6-ամյա տղան, մահացել է։

Բացի այդ, օգոստոսի 19-ին նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման էր ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք էր առաջադրվել։

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։

Խաշթառակցի երեխաները տուն չեն վերադառնա. ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց