Պետք է պաշտպանել հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները. օրենքը կլրացվի

Փոխնախարարի խոսքով՝ օրենքում լրացումներ կատարելու դեպքում զգալիորեն կբարելավվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և մեխանիզմներ կսահմանվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հաստատեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հարցը ներառված է ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով օրինագիծը նշեց, որ այն ուղղված է հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն ՝ չափահաս դարձած և հոգեբուժական օգնության կարիք ունեցող անձը պետք է համաձայնություն տա հոսպիտալացման համար, եթե նա ի վիճակի է ինքնուրույն որոշումներ կայացնել, չնայած՝ նրան անգործունակ են ճանաչել։

«Խաղաղություն երեխաներին». Խաշթառակում ծեծված 4–ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

Իսկ, եթե երեխայի 16–ամյակը չի լրացել, նրա համար որոշում են ընդունում նրա օրինական ներկայացուցիչները, մասնավորապես ՝ ծնողները։ Հոգեկան խնդիրներով երեխային հոսպիտալացնելու հարցը լուծում է բժշկական կոնսիլիում։ Եթե երեխան հոսպիտալացման կարիք ունի, սակայն ինչպես նա, այնպես էլ նրա ծնողները դեմ են, համապատասխան եզրակացություն տված բժշկական կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի դիմելու դատարան:

Ընդ որում՝ անհրաժեշտ է բժիշկների եզրակացությունն այն մասին, որ երեխան վտանգ է ներկայացնում հասարակության համար։ Այնուհետև որոշումը կայացնում է դատարանը, որի վճիռը պարտադիր է կողմերի համար։

Հարձակվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի վրա, «դեղ» պահանջել

Ավանեսյանը նշեց, որ այս օրինագծի ընդունումը թույլ կտա բարելավել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակը:

Փոխնախարարն ընդգծեց, որ բժիշկ-հոգեբանների կարծիքով՝ չափահասները կարող են գիտակցել արդյոք իրենց անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Քննարկումների արդյունքում որոշվեց հարցը ներառել ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:

«Ազգին հոգեբա՞ն է պետք». ինչպիսին է հոգեկան առողջության վիճակը Հայաստանում

Կարևորելով առաջարկվող լրացումները՝ պատգամավորներն արձանագրել են, որ այս օրինագիծը մեկ քայլ առաջ է մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Փոփոխությունները հավանության են արժանացել հանձնաժողովի կողմից։