8 տարվա ընդմիջումից հետո Սերգեյ Լավրովը Դամասկոս է գնացել. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ավելի վաղ Սիրիայի ԶԼՄ–ները հայտնել էին, որ Դամասկոս է ժամանել Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Յուրի Բորիսովի գլխավորությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Դամասկոս (Սիրիա) է ժամանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սիրիական բանակը հակադարձել է Դամասկոսի ուղղությամբ արձակած հրթիռակոծությանը. տեսանյութ

Նշվում է, որ նախարարի օդանավը վայրէջք է կատարել Դամասկոսի միջազգային օդանավակայանում։ Սպասվում է, որ ՌԴ արտգործնախարարին կընդունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Հանդիպում է նախատեսվում նաև Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ։

2012 թվականի փետրվարից հետո սա Լավրովի առաջին այցն է Սիրիա։ Ավելի վաղ Սիրիայի ԶԼՄ–ները հայտնել էին, որ Դամասկոս է ժամանել Ռուսաստանի կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Յուրի Բորիսովի գլխավորությամբ։

Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսին ու Հոմսին. խաղաղ բնակիչներ են մահացել