Կորոնավիրուսն ամենասարսափելին չէ․ Մալիշևան ներկայացրել է մահացու հիվանդությունների հնգյակը

Հաղորդավարուհին կարծում է, որ մարդիկ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրել են կորոնավիրուսի վրա` մոռանալով ավելի վտանգավոր հիվանդությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսն ամենասարսափելի հիվանդությունը չէ, որին բախվել է մարդկությունը։ Ռուսական Առաջին ալիքի «Здоровье» հաղորդման եթերում հայտարարել է հեռուսահաղորդավարուհի և բժիշկ Ելենա Մալիշևան։

Դիմակի պատճառով բշտիկնե՞ր են առաջանում․ Մալիշևան խոսել է ակնեի դեմ պայքարի 3 եղանակի մասին

«Համավարակի ժամանակ մարդիկ սկսել են կենտրոնանալ կորոնավիրուսի վրա և մոռացել են ավելի վտանգավոր հիվանդությունների ամսին։ Կորոնավիրուսը ամենավտանգավորը չէ և, ինչպես երևում է, առհասարակ սարսափելի հիվանդություն չէ»,-ասել է Մալիշևան։

Նրա խոսքով՝ մահերի վիճակագրության մեջ կորոնավիրուսն աշխարհում 17-րդ տեղն է զբաղեցնում։

«Ամենասարսափելի հիվանդությունների հնգյակում են  թոքախտը, հեպատիտ B-ն, թոքաբորբը, ՁԻԱՀ-ը և մալարիան»,-նշել է նա։

Մալիշևան ընդգծել է, որ չնայած դեղամիջոցների և պատվաստանյութերի առկայությանը, այդ հիվանդությունները մարդու համար ամենավտանգավորն են մնում։

«Աղջիկ ենք ունենալու»․ ռուս հայտնի հաղորդավարուհի Մալիշևան մեկնել է ԱՄՆ

Ելենա Մալիշևան ռուս հեռուստահաղորդավարուհի է, բժիշկ-թերապևտ, սրտաբան, մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, հասարակական գործիչ։ 1997թ․-ից վարում է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Здоровье», 2010թ-ից՝ «Жить здорово!» հաղորդաշարերը։