Կորոնավիրուսից Հայաստանում ևս 3 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 50 տարեկան տղամարդ է

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում վերջին մեկ օրում մահացած պացիենտների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել։

The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1038 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։

Նվաճեց Մոսկվան և հաղթեց COVID–ը. Գեորգի Մելքոնյանն ապրում է ՌԴ–ում` չմոռանալով Հայաստանը