Գեղարքունիքում որսի ժամանակ որդին անզգուշաբար կրակել է հոր վրա

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Այսօր, սեպտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել, և կա զոհ։

Արագածավան-Արտենի ջրանցքից հանել են 19–ամյա երիտասարդի դին

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր։ Նախնական վարկածով որսի ժամանակ նրան անզգուշաբար հրազենային վնասվածք է հասցրել իր 36-ամյա որդին՝ Ալեքսան Ս․-ն։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։