Երևանում բանվորը շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից ընկել է և տեղում մահացել

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում աշխատող 52–ամյա բանվորն ընկել է անզգուշության հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորակառույց շենքի 8–րդ հարկից շինարարական աշխատանքներ կատարող բանվորն ընկել ու մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սոչիի սարերում` 2320 մետր բարձրության վրա, զբոսաշրջիկներ են կորել. խմբում 8 երեխա կա

Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5–ին։

Այդ օրը ժամը 10։00-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է բակ, որտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ, 52-ամյա Արմեն Մ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։

Նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում` որպես բանվոր։

Գազի արտահոսք և հրդեհ Ավան Առինջի շենքերից մեկի 7–րդ հարկում. կա տուժած