ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հայաստանում նա երբեք աշխատավարձ չի ստացել. ինչ են պատմում Հրայր Հովակիմյանի մասին
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 7–ի գիշերը կգրանցվի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +35...+37 աստիճան։
Ինչ կտան նոր ներկրվող ավտոբուսները երևանցիներին ու ինչպես կազդեն սակագնի վրա