Զեմֆիրայի երկրպագուներից մեկը հանկարծամահ է եղել երգչուհու ելույթի ժամանակ

Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է երգչուհու ելույթի ժամանակ։ Տարածքում հերթապահող բժիշկները մոտ 10 րոպե փորձել են նրան գիտակցության բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ռուս երգչուհի Զեմֆիրայի երկրպագուներից մեկը Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Пятый канал-ը (5-րդ ալիք):

Մակարևիչը, Շևչուկը և Զեմֆիրան ընդգրկվել են Ուկրաինայի մշակույթի նախարարության «սպիտակ ցուցակում»

Ռոք երգչուհին ելույթ է ունեցել «Սևկաբել Պորտու» (Սանկտ Պետերբուրգ) փառատոնի շրջանակում։ Երգչուհու ելույթի ժամանակ տղամարդը անսպասելիորեն վատացել է։ Նրան արդեն անգիտակից դուրս են բերել տարածքից։ Ենթադրվում է, որ երգչուհու երկրպագուի սիրտը կանգ է առել։

Երևանում բանվորը շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից ընկել է և տեղում մահացել

Տարածքում հերթապահող բժիշկները մոտ 10 րոպե փորձել են նրան գիտակցության բերել։ Շտապօգնության բրիգադ է ժամանել։ Տեղեկության համաձայն՝ տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ։