Շատինում շինություն է փլուզվել. փլատակների տակից դուրս բերված 36-ամյա տղամարդը մահացել է

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած (36-ամյա Արմեն Հ․), որը Եղեգնաձորի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Երևանում պայթյունի հետևանքով մասնակի փլված շենքը կամրացնեն, վնասված հատվածը կապամոնտաժեն