«Լավ է եղանակի տիրակալ լինելը». Սուրենյանը գիտի` երբ գնալ Սևան

Գագիկ Սուրենյանը Սևանից լուսանկար է հրապարակել, որը բազմաթիվ հումորային մեկնաբանությունների տեղիք է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր հանգստյան օրն է անցկացնում Սևանում։

Նա Սևանից զավակների հետ Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ Սևանում նման շոգ եղանակ այս տարի ողջ ամռան ընթացքում չէր եղել։

Սուրենյանի գրառումն անտարբեր չի թողել ֆեյսբուքյան օգտատերերին։ Նրանք, մասնավորապես, գրել են, որ Սուրենյանի ընտանիքի բախտն ուղղակի բերել է։

«Դե, դու գիտես էլի որ օրերին գնաս, որ տաք լինի։ Թե չէ` մենք երբ գնացինք սառն էր»,–մեկնաբանել է Սուրենյանի գրառումը մի օգտատեր։ Մեկ ուրիշն էլ գրել է, որ օդերևութաբան հայր ունենալը լավ բան է, քանի որ յուրաքանչյուր հանգիստ անցկացվում է ճիշտ եղանակին։

Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրը վերականգնվում է. նաև պեղումներ կլինեն

«Լավ է եղանակի տիրակալ լինելը. երբ Սևան ես գնում, ջերմաստիճանը բարձրացնում ես»,–Սուրենյանի հրապարակած նկարին կից գրել է մեկ ուրիշ օգտատեր։

Հիշեցնենք, որ այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվելու։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ին կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով: Գեղարքունիքի մարզում այսօր սպասվում է +26-31 աստիճան տաքություն։