Ե՞րբ անձրևները կվերադառնան Հայաստան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին ջերմաստիճանի տատանումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 6 – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով:

Ե՞րբ անձրևները կվերադառնան Հայաստան. եղանակի տեսություն

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35-ից +37–ի սահմանում, իսկ գիշերը կհասնի +20-ի։

Երևանում դարձյալ կանգառ են ջարդել. հիմա ո՞ւմ նյարդերն են տեղի տվել