Բելառուսում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել. տեսանյութ

Բելառուսում տեղի են ունեցել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիաներ։
Sputnik

Բելառուսի ամբողջ տարածքում հարյուրավոր քաղաքացիներ են ձերբակալվել չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան։

Նրա խոսքով` ձերբակալվածների հստակ թիվ կներկայացվի երկուշաբթի առավոտյան։

Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարի և անվերջ կշարունակվեն․ Տիխանովսկայա

«Բելառուսի ամբողջ տարածքում չարտոնված ակցիաներին մասնակցելու համար հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Ձերբակալվածների հստակ թիվը մեզ դեռ հայտնի չէ»,–ասել է Չեմոդանովան։

Հիշեցնենք` օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը:

Օգոստոսի 16-ին երկրում տեղի են ունեցել Բելառուսի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը:

Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից: Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ մահացել է բողոքի ակցիայի երեք մասնակից։