Ողբերգությունից մեկ ամիս անց ինչ տեսք ունի Բեյրութը. տեսանյութ

Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում մեկ ամիս առաջ մեծ աղետ տեղի ունեցավ, պատճառը այնտեղ պահվող ամոնիակի սելիտրան էր, որի պայթյունը ողբերգական հետևանքներ ունեցավ։ Թե ինչպիսի տեսք ունի քաղաքն այսօր, դիտեք տեսանյութում։
Sputnik

Պայթյունը հարյուրավոր կյանքեր խլեց, հազարավոր մարդիկ վնասվածքներ ստացան։ Տուժեցին քաղաքի և՛ քրիստոնեական, և՛ մուսուլմանական թաղամասերը։ Հարվածի ալիքը զգացվեց նույնիսկ Կիպրոսի արևելյան ափին։

Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի ճանաչվեց։ Դրանից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, և Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց, որ կառավարության ողջ կազմը հրաժարական է տալիս։

Քրեական գործ հարուցվեց։ Քննությունը, բացառելով արտաքին ուժերի առնչությունը, դիտարկում է պայթյունի երկու հիմնական վարկած` անբարեխղճություն և կոռուպցիա։

Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Բեյրութի նավահանգստի տարածքում պայթյունավտանգ նյութեր էլի կան, որոնք քաղաքի սահմաններից դուրս բերելու համար հայտ է ուղարկվել մաքսային ծառայություն։

Թե ինչ տեսք ունի քաղաքը աղետալի պայթյունից մեկ ամիս անց, դիտեք մեր տեսանյութում։

Նրանց օրվա հացը կախված է «Մայրիկից». լիբանանահայ Ալինը վերածնում է կյանքը