Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

Եկեք անկեղծ լինենք։ Բարոյական մաքրության համար պայքարը երբեմն կարող է հակառակ արդյունքի հանգեցնել, իսկ չարիքից ազատվելուն ուղղված ջանքերը շատ ավելի մեծ չարիք կարող են դառնալ։ Դրա ապացույցն է այն, ինչ կատարվեց ամերիկյան Սալեմ բնակավայրում մոտ 330 տարի առաջ։
Sputnik
Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով

1692 թվականի հունվարին տեղի հոգևորական Սեմյուել Փերիսի աղջիկը՝ 9-ամյա Էլիզաբեթը, և զարմուհին՝ 12-ամյա Էբիգեյլը, հանկարծ սկսեցին տարօրինակ վարք ցուցաբերել՝ առանց որևէ պատճառի բղավում էին, թաքնվում սեղանների և աթոռների հետևում, անսովոր ձայներ էին հանում, իսկ երբ հոգևորականը փորձում էր քարոզ կարդալ, փակում էին ականջները։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

Հարազատները դիմեցին տեղի բժշկին, որն, իհարկե, խորը գիտելիքներով աչքի չէր ընկնում ու երևի հենց այդ պատճառով էլ տվեց ամենապարզունակ եզրակացությունը՝ սատանան է ազդում այս երեխաների վրա։

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

Սկսեցին հարց ու փորձ անել աղջիկներին, թե կոնկրետ ով է ազդեցություն թողնում նրանց վրա։ Եվ նրանք տվեցին երեք կնոջ անուն։ Այդ կանանց հանդեպ կասկածները համայնքում խորանում էին այն պատճառով, որ նրանք եկեղեցի չէին այցելում։ Հետո աղջիկները սկսեցին նորանոր անուններ տալ, և երեխաների ցուցմունքների հիման վրա սկսվեցին ձերբակալությունները։

Մայիսին սկսվեցին դատական գործընթացները։ Միակ ապացույցները երեխաների տված ցուցմունքներն էին։ Հունիսին կախաղան հանվեց առաջին, այսպես ասած, «վհուկը»։ Երկու շաբաթ անց մահապատժի ենթարկեցին ևս երկու կնոջ, ընդ որում` նրանցից մեկը՝ Սառան, պարանը վզին դիմեց հոգևորականին և ասաց. «Դու սովորական սուտասան ես։ Ես նույնքան վհուկ եմ, որքան դու՝ կախարդ»։

Անհավանական պատմություններ, կամ զոքանչին երբեք ձեզ հետ որսի մի տարեք

Օգոստոսին հերթը հասավ նախկին քահանա Բերուուզին։ Թվում էր, թե գոնե այս դեպքում համատարած հիստերիան վերջապես կավարտվի և մարդիկ կսթափվեն, որովհետև Սալեմի բնակիչները Բերոուզին ճանաչում էին որպես միանգամայն բարեպաշտ, հարգանք վայելող ու ազնիվ մարդու, որը երբեք որևէ անպարկեշտ բան չէր արել իր կյանքում։ Բնակիչներից 30-ը խնդրագրով դիմեցին դատավորին, բայց դա էլ չօգնեց։ Երբ Բերոուզին կախաղան էին բարձրացնում, նա սահուն կարդաց «Հայր մերը»։ Համարվում էր, որ վհուկներն ու կախարդները ի զորու չեն «Հայր մերը» սահուն կարդալ։ Բայց դա էլ չհամոզեց մարդկանց։

Բնակիչներից ոմանք ի սկզբանե չէին հավատում աղջիկների պատմածներին և ասում էին. «Եթե սրանք շարունակեն բստրել, ու համայնքը հալած յուղի տեղ ընդունի նրանց անհեթեթությունները, շուտով մենք բոլորս վհուկ ու կախարդ կդառնանք»։ Ի վերջո Մասաչուսեթսի նահանգապետ Ուիլյամ Ֆիփսը հրահանգեց դադարեցնել դատավարությունները։ Գիտե՞ք` ինչն էր իրական պատճառը, աղջիկները, որոնց ցուցմունքների հիման վրա հաշվեհարդար էին տեսնում մարդկանց հետ, տվել էին նաև նահանգապետի կնոջ անունը։

Ինչպես իտալացին հայրենասիրական մղումներով գողացավ «Մոնա Լիզան»

Հինգ տարի անց՝ 1697 թվականին, հայտարարվեց, որ դատավարությունները սխալ են ընթացել, մարդկանց մահապատժի են ենթարկել առանց բավարար հիմքերի։ Իսկ 14 տարի անց՝ երեխաներից մեկը՝ Աննան, որի ցուցմունքների հիման վրա էին կախաղան բարձրացրել քահանա Բերոուզին, ապաշխարեց, նամակ գրեց, որում խնդրում էր իրեն ներել անմեղ մարդկանց մահվան պատճառ դառնալու համար։ «Մեղքերի թողություն եմ հայցում Աստծուց և այդ բոլոր մարդկանցից, որոնց այդքան ցավ ու վիշտ եմ պատճառել»,-գրել էր Աննան։

Մի ասացվածքի «հետքերով». Աստված ստեղծել է մարդկանց, իսկ ատրճանակը նրանց հավասար է դարձրել

Ավելի քան երեք դար է անցել այդ ահավոր դեպքերից, բայց հիմա էլ մինչև վերջ պարզ չեն կատարվածի իրական պատճառները։ Լավ, ինչո՞ւ էին այդ աղջիկներն իրենց այդպես պահում։ Ամենատարածված վարկածը սա է՝ մաքրակրոնների համայնքում երեխաները զրկված էին խաղալու ու զվարճանալու իրավունքից, նույնիսկ խաղալիքներն էին արգելված։ Եվ այդ աղջիկների անսովոր պահվածքը յուրօրինակ մի խաղ էր։ Դաժան խաղ։

Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

Եվ այնուամենայնիվ համաձայնեք՝ սա բացատրության մի մասն է ընդամենը։ Գլխավորն այն էր, որ տեղի համայնքը ընկավ այս աղջիկների ազդեցության տակ։ Մարդիկ անկեղծորեն հավատացին, որ վհուկներին բացահայտելով կարող են պահպանել համայնքի մաքրությունը, ազատվել չար ուժերից։ Այսինքն՝ մարդկանց մղումները ի սկզբանե ազնիվ էին։ Ու հենց այս մասին է ամերիկացի հայտնի գրող Արթուր Միլերի «Սալեմի վհուկները» պիեսը։ Վաղուց արդեն դասական դարձած այդ ստեղծագործության հիմնական, առանցքային գաղափարը սա է։ Մարդիկ ի սկզբանե ուզում են լավ բան անել, ազատվել չարիքից, բայց երբեմն այնքան են տարվում չարիքից ազատվելով, որ նրանց այդ պայքարը չարիքի դեմ ամենամեծ չարիքն է դառնում։ Համաձայնեք՝ այս միտքը հիմա էլ չի կորցրել իր հրատապությունը։

Արդյոք նախագահ կդառնա Կոլյան, որին Գագիկ Ծառուկյանը կոնյակի տակառ էր նվիրել. տեսանյութեր