«Փրկարարը հերոս է և վերջ». Ֆելիքս Ցոլակյանի տեսաուղերձը

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ։ Նրա խոսքով` այսօր կայացած կառույց ունենք, որն ընդունակ է աջակցել ոչ միայն հայաստանյան դեպքերին, այլ նաև` այլ երկրների։
Sputnik

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարի աշխատակցի օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

«Փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ ակնհայտ է: Փրկարարը հերոս է և վերջ»,–ասել է նախարարը։

Նա, շնորհավորելով ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ, հիշեցրել է, որ ԱԻՆ համակարգի յուրաքանչյուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, փրկարար է:

Նախարարն ասում է, որ հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ փրկարարները սահմանին կանգնած զինվորներին զուգահեռ մեծ աշխատանքներ են կատարել։ Նրանք թշնամու կրակահերթի տակ են աշխատել։

Ցոլակյանի խոսքով`  նախարարության ստեղծման օրից մեծ աշխատանք է կատարվել, որի շնորհիվ այսօր կայացած կառույց ունենք, որն ընդունակ է աջակցել ոչ միայն հայաստանյան դեպքերին, այլ նաև` այլ երկրների։

Հիշեցնենք` 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը երկրում հայտարարվեց ԱԻՆ աշխատողի մասնագիտական տոն, որպեսզի կարևորվի այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքը և հարգանքի տուրք մատուցվի իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների հիշատակին: